Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Դալայ լաման՝ կապը կտրած շիկահեր

Դալայ լաման՝ կապը կտրած շիկահեր
18.05.2015 | 11:01

Բուդդիստների առաջնորդ Դալայ լաման ցանկանում է ռեինկարնացիայի հետևանքով հաջորդ կյանքում աշխարհ գալ որպես կապը կտրած շիկահեր կին:
The New York Post-ի փոխանցմամբ` Դալայ լաման նման խոստովանություն է արել հայրենիքից տված հարցազրույցում: Նա շեշտել է, որ չի ցանկանում պարզապես հերթական շիկահեր լինել, այլ անպայման` «կապը կտրած և հմայիչ, այլապես ոչ ոք շատ ուշադրություն չի դարձնի»: Հուլիսին Դալայ լաման կդառնա 80 տարեկան: Բուդդիստները հավատում են, որ արդեն 600 տարի է՝ իրենց հոգևոր առաջնորդները միմյանց հաջորդում են ռեինկարնացիայից հետո: Այս Դալայ լաման ասել է, որ չի մտահոգվում մահվան հեռանկարից և հաճախ իրեն երիտասարդ է զգում:
Առաջիկայում նա բրիտանական Glastonbury Festival-ում հանդես է գալու Քանյե ՈՒեսթի և այլոց հետ:

Դիտվել է՝ 1348

Մեկնաբանություններ